«Եթե չիմանայի՝ ով որ երկրից էր, կմտածեի` Շահնազարյանն է Ադրբեջանը ներկայացնում». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից հետո մի միջազգային կոնֆերանսի էի հրավիրված: Մասնակիցների թվում կար ադրբեջանցի փորձագետ: Մասնակցում էր նաև Դավիթ Շահնազարյանը: Ղարաբաղյան հակամարտության քննարկման ժամանակ երկուսն էլ խոսեցին: Ու անկեղծ եմ ասում, եթե չիմանայի, թե ով որ երկրից էր, կմտածեի՝ Շահնազարյանն էր Ադրբեջանը ներկայացնում: Այնքան թույն ու թարախ կար Հայաստանի իշխանությունների մասին իր ամեն մի բառի մեջ: Այնպիսի արհամարհանքով էր խոսում, որ մնում էիր շշմած: Բացի այդ՝ փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ էր զբաղվում: Օրինակ՝ հայտարարել էր, որ Վիեննայի պայմանավորվածությունn Ապրիլյան պատերազմից առաջ է տեղի ունեցել: Նույնիսկ ամիսն էր նշում՝ 2015 թվականի դեկտեմբեր: Ստիպված բոլորի ներկայությամբ ԵԱՀԿ կայքից Վիեննայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության ողջ տեքստn իր համար ընթերցեցի, բայց էլի շարունակեց նույնը պնդել:
Այս գրածս բոլորովին թուրքի ջրաղացի վրա ջուր լցնելու մասին չէ: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունները քննադատության արժանի են, պետք է քննադատել՝ անկախ նրանից, թե ով է լսում կամ տեսնում: Բայց երբ այդ քննադատությունը փաստերի խեղաթյուրման վրա հիմնված ատելության խոսք է դառնում, դա արդեն զավեշտալի է: Այսօր հակաիշխանական ճամբարում գտնվողների մեծ մասը Շահնազարյանի ու Բագրատյանի որակի դեմքեր են, որոնք իշխանություններին կպնելու համար պատրաստ են, օրինակ, Ալիևին պատերազմ սկսելու խորհուրդ տալ»:

«Ընտրության հաջորդ օրից սեզոնային փրկիչների 70-80%-ը չքացան»․ Գոռ Մադոյան
2015:24
«Փաշինյանի պահանջածը կաթողիկոսի գահն է ու եկեղեցու կազմաքանդումը»․ Դերենիկ Մալխասյան
2615:18
«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան
6214:00
«Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կարձագանքե՞ն Բայրամովի ասածին»․ Ոսկան Սարգսյան
6413:48
«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»․ Բայրամով (տեսանյութ)
7313:24
«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
12712:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
9212:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
11611:54