«Դա պատասխանատու որոշում է, պետք չի կառավարությանը մղել դրան»․ Սուրեն Սահակյան
![]() 428 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 01:50 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ չեմ, որ կառավարությունից երկիրը նորից կանգնեցնելու ու վարակի էս ալիքը փոքրացնելու կոչեր անողները հասկանում են՝ ինչ են ուզում։ Դա բացարձակ էֆեկտիվ չի համաճարակի հաղթահարման առումով։ Դա ընդամենը կհետաձգի էն, ինչ տեղի ա ունենում հիմա ու տեղի ա ունենալու առաջիկա մի երկու շաբաթ էլ։ Էս դեպքում մենք մի ամիս հետո հաղթահարած կլինենք։ Խիստ սահմանափակումների մասին որոշում ընդունելու դեպքում կունենանք մոտավորապես նույն թվերը, բայց մի ամիս հետո կհասկանանք, որ տնտեսություն չկա, սակայն համաճարակը հաղթահարելուն էլ էս տեմպերով դեռ շա՜տ երկար ենք գնալու։ Ի վերջո, մի օր կառավարությունը վերացնելու ա սահմանափակումները ու էն, ինչ էսօր ա տեղի ունենում, էն ժամանակ ա տեղի ունենալու։ Միևնույնն ա, մեզնից շատերը վարակվելու են էդ հիվանդությամբ։ Էսօր մեր խնդիրն ընդամենը էն ա, որ ինքներս փորձենք ինչքան հնարավոր ա հետաձգենք մեր վարակվելը։ Ինչքան ուշ վարակվենք, էնքան ազատ կլինեն տեղերը, էնքան մեզ ընդունելուն պատրաստ կլինի առողջապահական համակարգը։ Կառավարությանը քննադատելու շատ տեղեր կան։ Առաջին քննադատությունն էն ա, որ մինչև հիմա համաճարակի ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ռազմավարություն չունի։ Պատշաճ ապահովված չի հիվանդների հոսպիտլիզացվելը։ Մեզ ասում էին, որ երկու ամսով փակում են, որ առողջապահական համակարգը պատրաստվի։ Առողջապահական համակարգը էսօր էլ պատրաստ չի։ Ուրեմն՝ էդքան ժամանակ վատնելն ապարդյուն էր։ Մենք գիտեք, որ եթե շատ աղմուկ բարձրացնենք, ֆեյսբուքից կառավարվող կառավարությունը վերցնելու ա ու էլի սահմանափակումներ մտցնի։ Եկեք չանենք դա, այլ հակահամաճարակային կանոնները պահպանենք նենց, որ վարակվողների թիվը կայունանա։ Մի 2-3 շաբաթից արդեն թվերը կնվազեն ու շուտով նորմալ կյանքի կվերադառնանք։ Եթե խիստ սահմանափակումներ մտցվեն, ապա նորմալ կյանքի վերադառնալը էլի անորոշ ժամանակով հետաձգվելու ա։ Դա պատասխանատու որոշում ա, պետք չի կառավարությանը մղել դրան։ Հետո տարիներով տառապելու ենք հիմա էլ թշվառության ձեռը։ Եկեք կառավարությանը չկանգնեցնենք էդ ծանր ընտրության առաջ ու ինքներս մեր հարցերը լուծենք՝ ավելի պատասխանատու լինելով երկրի ու ինքներս մեր առաջ, եթե կառավարությունը դա չի անում։ Հետո արդեն կպարզենք՝ ով, երբ, ոնց։ Իրոք, էսօր մեզնից շատ բան ա կախված՝ ավելի շատ բան, քան էս կառավարությունից կարող են սպասելիքներ լինել»։ |

Ֆերմերները տրակտորներով փորձել են մտնել Բրյուսելի Եվրոպական թաղամաս (տեսանյութ)
5521:42
«Կաթողիկոսի կողմից՝ 2200 մարդ, 10 եպիսկոպոսների կողմից՝ 1020 մարդ». ԻՔՄ
4721:30
«Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի». Քրիստինե Վարդանյան
7021:24
«Եթե որևէ մեկը գալիս է այս բնօրրան՝ խաթարելու, բնականաբար, ամոթահար և գլխիկոր պետք է այստեղից հեռանա». Հայր Ասողիկ (տեսանյութ)
9021:12
«Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում». Հայր Զաքարիա
9520:48
«Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ». Ստեփան Դանիելյան
10820:42
«Տիրադավ Արմանը իր անուշ ախպերներին հրավիրում է սիգարնոց՝ սպասելու շեֆերի նոր հրահանգներին». Վահե Սարգսյան
12520:30
Վեհափառի ուղերձի ամբողջական տեքստը
10620:24
