«Մոսկվայի անվստահության պատճառներից են ՀՀ-ում գործող ամերիկյան կենսալաբորատորիաները». քաղաքագետ
![]() 343 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 23:10 «Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը խորանում է. Հայաստանը, ցավոք, չի հաղթահարում հիվանդացությունը, և միայն բանակցություններից ու փորձառու բանակցողներից է կախված՝ չորս փակ սահմանով մենք կարո՞ղ ենք ամիսներ շարունակ, օրինակ, պարենային անվտանգություն ապահովել»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ Շաքարյանցի՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր քաղաքական խորք չունեն, Մոսկվայում կա անվստահություն մեր իշխանությունների նկատմամբ, և դրա պատճառներից մեկը, օրինակ, Հայաստանում գործող ամերիկյան կենսալաբորատորիաներն են. «Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը պահանջում են վերացնել իրենց սահմանների մոտ ամերիկյան կենսաբանական զենքի գոյությունը: Այդ շարքում նաև մեր երկրում գործող կենսալաբորատորիաներն են: Սա օրակարգային հարց է հայ-ռուսական հարաբերություններում: Եթե անգամ նման օբյեկտներ կան, միայն մենք պետք է վերահսկենք, թե ինչ է կատարվում այնտեղ, ոչ թե՝ այլազգիները»,- ասել է նա: 2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում բացվել էին կենսաբանական լաբորատորիաներ: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
