«ԱԺ մեծամասնությունը չի կարողացել համոզել Կառավարությանը, որ նախագիծը հիմա՛ է պետք ընդունել»․ Էդմոն Մարուքյան
343 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 11:35 ԱԺ-ը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել էր «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով առաջարկվում էր նպաստի տեսքով գումար տրամադրել այն վարձու աշխատողներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով մեկուսացվել են: Պատգամավորը նշել էր՝ քանի որ վարակի տարածումը կանխելու համար իրականացվել են անձանց մեկուսացման և ինքնամեկուսացման միջոցառումներ, և վարձու աշխատողներն, ըստ էության, չեն կարողացել եկամուտ ստանալ, առաջարկվում է նախատեսել նպաստի մեկ ձև՝ մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատողներ են կամ ինքնուրույնաբար իրենց ապահովել են աշխատանքով: «Առաջարկվում է, որ մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձանց տրամադրվի անաշխատունակության նպաստ: Սա սոցիալական ուղղվածություն ունի: Փորձել ենք սահմանափակել մարդկանց շրջանակը, և այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, խախտել են մեկուսացման կանոնները կամ հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և գործատուի կողմից վճարվել, չեն օգտվի այս նպաստից»,- ասել էր պատգամավորը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, սակայն, իր ելույթի ժամանակ կոչ էր արել ձեռնպահ մնալ այդ նախագծի ընդունումից. «Ներկայացվող նախագիծը, կամ առաջարկվող կառուցակարգերը չունեն բավարար կանխատեսելիություն և հետագայում կարող են նաև լրացուցիչ ծախս ավելացնել»,- ասել էր նա: ԱԺ այսօրվա նիստում Ն․ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը մոտեցմանն ու գաղափարին դեմ չէ, բայց․ «Փոխհամաձայնության եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որոշ հաշվարկներ կատարենք, կանխատեսելիություն ապահովել ու հիմնավորումներն ավելի հստակ ներկայացնենք»։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց․ «Ի՞նչն է պատճառը։ Ձեր հիմնավորումն այն մասին է, որ հետաձգվում է, չգիտեմ՝ երբ կքննարկվի, կամ կքննարկվի, թե ոչ․․․ ԱԺ մեծամասնությունը չի կարողացել համոզել Կառավարությանը, որ նախագիծը կարևոր է, անհրաժեշտ ու հիմա՛ է պետք ընդունել»։ «Ո՛չ, նախագիծը շրջանառությունից դուրս չի գալու»,- ասաց Զեյնալյանը։ |
«Փողոցում ազգադավի դեմ պայքարող շարժման ղեկավարությունը լուրջ հետևություններ պետք է անի». «Կանչ»
13900:54«Վաղը մլիցեն ու իր շեֆը շատ հանգիստ դատվելու են». Արամ Գևորգյան
11700:48Արմեն Գրիգորյանը հերքեց, թե խնդրել են ՌԴ-ին՝ շարունակել հսկել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները
113Երեկ, 23:54«Որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը կտա մեզ այն, ինչը պատկանում է մեզ». հարց՝ ԱԽ քարտուղարին
128Երեկ, 23:48«1976 թվականի քարտեզն է սահմանազատման հիմք վերցվել». Արմեն Գրիգորյան
116Երեկ, 23:30«Ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են». ԱԽ քարտուղար (տեսանյութ)
115Երեկ, 23:24Մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
138Երեկ, 23:00«Այսօր Գառնիկ Դանիելյանը և շարժման մասնակիցներից մի քանիսը կգնան Կիրանց». Բագրատ Սրբազան
109Երեկ, 22:36