«Վեթինգ լինելու է»․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը․ «Այսպիսով, դատական համակարգը՝ նախկին իշխանությունների ու օլիգարխիայի հետ միասին, շարունակում է պատերազմն ընդդեմ պետության ու քաղաքացիների, ընդդեմ օրինականություն հաստատելու ջանքերի, կոռուպցիան մերժելու ու թալանածը ժողովրդին վերադարձնելու հանձնառության։ Այս վճիռը ևս մեկ անգամ վկայում է դատավորների շրջանում համատարած վեթինգի՝ զտման իրականացման անհրաժեշտության մասին։
Մեր նախաձեռնած վեթինգի դիմադրական շարժումն արդեն իսկ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Հայտնեմ, որ պայմանավարվածություն ենք ձեռք բերել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հաջորդ շաբաթ հանդիպելու ու գործող կառուցակարգերի շրջանակներում դատական համակարգում վեթինգի իրականացման համալիր փաթեթ մշակելու վերաբերյալ։
Վեթինգն անխուսափելի է, վեթինգ լինելու է ու դրա արդյունքում դատական համակարգից դուրս են շպրտվելու բոլոր այն հանցագործ դատավորները, որոնք սպասարկում են նախկին իշխանությունների ու օլիգարխիայի շահերը։ Այս և համանման այլ վճիռների համար նրանք պատասխան են տալու օրենքի ու ժողովրդի առաջ»։

ՀՀ-ն տոնում է անկախության 35-ամյակը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1920:30
«Ոչ մի կառավարություն չպետք է պառակտի մեր ազգային կյանքը»․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ
4319:36
«Պետությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել այն իրականության մեջ, որն ինքն է ցանկանում տեսնել». Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
4119:24
«35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4818:54
«Ռուսաստանը կորցրել է իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ վերահսկողությունը». Թրամփ
9417:48
«Անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը»․ Տիգրան Աբրահամյան
6117:30
«Հրապարակը լցնելու նպատակով «էստի համեցեք» է անում»․ Գագիկ Համբարյան
7917:00
«Ըստ քաղաքացիների՝ օրերս թրքալեզու տղամարդիկ էին այցելել, նայում էին եղեգներին»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7816:30