«Կարծում եք զարմացա՞։ Չէ։ Հերթական անգամ զզվեցի»․ Ն․ Զոհրաբյան
![]() 312 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 16:45 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին մեջ գցել», որ ես իրենց լսեմ և իրենք պատմեն, թե ինչ աղետալի վիճակում են իրենք, որ իրենց թեստ չի արվում, շատերը տաքություն ունեն և էդ վիճակով իրենց պարտադրում են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, տնային այցեր կատարել։ Ու էս ամենի դիմաց որևէ լրավճար չեն ստանում։ Քանի որ էս տարիների ընթացքում շատ եմ տեսել պլինդուսի տակից հոխորտացող վախկոտների, փակ տարածքներում դոշ ծեծող դիստանցիոն հայրենասերների, ում դուխը հերիքում է մինչև շեֆի դռան բռնակին հասնելը, ասեցի կբարձրաձայնեմ խնդիրը մեկ դեպքում, եթե բժիշնկերը վաղը չհրաժարվեն իրենց խոսքերից։ Առավոտյան զանգահարեց բժիշկներից մեկը և էնպիսի արհավիրք ներկայացրեց, որ մի պահ մտածեցի Նոյեմբերյանը Չեռնոբիլ հայտարարելու, իսկ էնտեղի բժիշկներին փրկելու SOS օպերացիա իրականացնելու մասին։ Ի դեպ, սույն տիկինը շատ խնդրեց այդ ամենի մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, ինչը և ես արեցի։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
