Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա նիստը հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա նիստը հետաձգվել է
955
Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 10:30

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախատեսվող դատական նիստը հետաձգվել է: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

«Կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստը ևս հետաձգվել էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի բացակայության հետևանքով: