Սմբատ Գոգյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. ուշագրավ մանրամասներ․ «Ժողովուրդ»
![]() 345 Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 08:45 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը շատ է հավանել Գոգյանին ու նրա պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, ինչի համար էլ չի ստորագրում նրա հրաժարականի դիմումը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում վարչապետն անձամբ է հանդիպում, հարցազրույց անցկացնում այն անձանց հետ, ում պետք է պաշտոնի նշանակի՝ հասկանալու համար, թե ով ինչ անցած ուղի ունի: Անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երկտասարդության հարցերի փոխնախարարներին այդ պաշտոններում նշանակելը կատարվում է անձամբ վարչապետի հսկողությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք ճիշտ է այն, որ վարչապետը չի ստորագրում դեռևս մայիսի 22-ին ներկայացված իր հրաժարականի դիմումը: Այն, որ վարչապետի հետ հանդիպել է, Գոգյանը հաստատեց, իսկ արդյոք վարչապետին հաջողվել է համոզել Գոգյանին չհեռանալ իր պաշտոնից, նշեց. «Զրույցի բովանդակությունը ես իրավասու չեմ ներկայացնելու, ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
