Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան

Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան
958
Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 12:00

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է․ «Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստին հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:

Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները միմյանց հետ։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան: