Կառավարությունը ևս մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը
![]() 1127 Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 11:15 Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը։ Հիշեցնենք՝ սա երրորդ երկարաձգումն է․ այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էր հաստատվել, վերացված չեն։ «Ամենօրա ռեժիմով հրապարակվող թվերն արտահայտությունն են այն բանի, թե ՀՀ-ում վերջին 7-ից 14 օրվա ընթացում ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները։ Մեկ-երկու օր պոզիտիվ ազդակներից հետո նկատում ենք, որ երբ թվերի նվազում է լինում, կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում, ինչը մեծ պրոբլեմ է։ ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են՝ ինչպես ենք պահպանել կանոնները․․․ Մեր դեպքերի 75 և ավելի տոկոսն անցնում է առանց բարդության, բայց դրանով անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի ու մահերի թիվը։ Մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս ուղերձը տեղ հասցնենք քաղաքացիներին՝ չմտածելով, որ էլի ենք ասել։ Եթե թվերը անկում չեն ապրում, պետք է ասենք հազար, տասը հազար անգամ»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
18715:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
55617.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
48517.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
59016.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51615.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51215.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52614.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51114.04.2026, 17:18
