«Բանակցում ենք կառուցապատողի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի»․ Վարագ Սիսեռյան
![]() 349 Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 16:25 «Չեմ տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատճաշ պաշտպանված․ լավ հասկանում եմ՝ որտեղ է թաղված շան գլուխը և ուզում եմ պարզել՝ սեփականատերերը, ովքեր ձեռք են բերել պատմական շինություններ, որևէ կերպ նոր պատասխանատվության ենթարկվելո՞ւ են ու սահմանափակվելո՞ւ է նրանց հնարավորությունն այդ շենքերի նկատմամբ»,- այսօրվա նիստի ժամանակ հարց բարձրացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրեց, որ Ֆիրդուսի տարածքում առկա 8 հուշարձան-շենք դուրս է բերվել կառուցապատման ծրագրից և առաջիկայում Կառավարության որոշմամբ կհանվի նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ «Այո, ծիծաղելի է՝ հուշարձան-շենքը գերակա հանրային շահ ճանաչելը»,- հավելեց Սիսեռյանը։ Հիշեցնենք՝ Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի ու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցը։ Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել էր կասեցնել Ֆիրդուսի թաղամասում գտնվող 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
