Համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ ԿԵԱԿ բոլոր երաժշտախմբերը՝ փոքր կազմերով, իրենց խոնարհումը կբերեն այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:
Համերգն անցկացվելու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ կտեղադրվի հատուկ լուսավորություն։ Նշվում է, որ համերգի ընթացքում պահպանվելու են անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։
«Հատկանշական այդ օրը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Այս քայլով մենք մեր շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն նրանց բոլորին ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,- նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը։
Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այն հասանելի կլինի հունիսի 21-ին, ժամը 21։00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
46626.05.2026, 00:12
Ինչպես ջորիները որոշեցին Սուրբ Մամասի վանքի կառուցման տեղը Վայոց ձորում (լուսանկար)
59524.05.2026, 23:30
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար)
48824.05.2026, 22:36
Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կողքին կառուցում է նաև Նոյյան տապանը
61624.05.2026, 17:42
«Որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը». Ժաննա Անդրեասյան
36024.05.2026, 13:24
Ներկերի խառնուրդ՝ 181 միլիոն դոլարով. Ջեքսոն Փոլոքի կտավը վաճառվել է աստղաբաշխական գնով (տեսանյութ)
188221.05.2026, 23:30
Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ (լուսանկար)
88818.05.2026, 00:42
Արամ Ա Վեհափառը Վատիկանում է
82117.05.2026, 23:48