Ինչո՞ւ ԲՀԿ-ն չտվեց Նիկոլ Փաշինյանի անունը. «Հրապարակ»
![]() 442 Չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ., 08:45 «Հրապարակ»-ը գրում է. ««Այս իշխանություններն անգամ քրեական գործերը չեն կարողանում նորմալ կարել. Ծառուկյանին կալանավորելու համար ինչ շինծու գործ ասես կպցրել են։ Դատախազն ասել է, որ այդ հիմքերով հնարավոր չէ կալանավորել, Փաշինյանն ասել է՝ ես գործ չունեմ, ոնց ուզում եք, հիմնավորեք»,- ասաց ԲՀԿ աղբյուրը: Համենայնդեպս, ձեզնից որևէ մեկը քննարկման ընթացքում այդպես էլ չտվեց Նիկոլի անունը, ընդհանուր ձեւակերպումներ էիք անում։ «Իսկ երբ ասում ենք՝ քաղաքական պատվեր, ո՞ւմ նկատի ունենք»: Բայց անուն չի հնչել, հնարավո՞ր է հույս ունեք, որ դրանով կմեղմեք տիրակալի զայրույթը, և Ծառուկյանի կալանավորման չի գնա, դրա համար անուն չէիք հնչեցնում։ «Բացարձակապես՝ ոչ, կալանավորման կարող են չգնալ զուտ մեկ պատճառով՝ գործի հիմքերը թույլ են։ Անգամ Սեդրակ Առուստամյանը չի հարցաքննվել, սակայն պարտավոր էին մինչև դատախազի՝ միջնորդությամբ հանդես գալն անել դա»։ Պատկերացնո՞ւմ եք, որ հարցաքննվի ու ասի, որ այդ փողերն ինքն է տվել Պողոսյանին, ու Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ, ինչը կար Առուստամյանի դստեր ելույթի տրամաբանության մեջ: Իսկ ինչո՞ւ չեն հարցաքննել։ «Եթե հարցաքննեին, ողջ կոնցեպտը ջարդվելու էր, գործն ընդհանրապես չլիներ»»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
