«Ինձ համար զարմանալի է, որ իմ պաշտոնավարումը դիտարկվում է որպես հնարավորություն՝ մարդկանց ճնշելու». Ռ. Քոչարյան
![]() 314 Չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ., 14:45 Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը։ Ելույթ ունենալով՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց․ «Կարծում եմ՝ իմ կողմնակիցների կողմից, նաև մարդկանց, ովքեր ինձ չեն ընդունում, կա ձևավորված կարծիք, որ երբեք պատասխանատվությունից չեմ խուսափի։ Գուցե ժամանակակից բառապաշար օգտագործեմ՝ սա մի բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության ու իմ անվան շուրջ։ Այս ընկալման վերաբերյալ կասկածները բացառվում են ու եթե անկեղծ՝ ինձ համար տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ ու այդ հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել»։ Դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ է տհաճ․ «Դուք կանգնած եք պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ»։ «Չեմ ասում՝ կարևոր չէ, ասում եմ՝ դա այն բանն է, որի բացատրության կարիքը չպիտի լինի»,- արձագանքեց Ռ․ Քոչարյանը։ Պատասխանելով դատավորի հարցին, թե հնարավո՞ր է Ձեր պաշտոնն օգտագործեք մարդկանց ճնշելու համար. Ռ. Քոչարյանն ասաց. «Ինձ համար զարմանալի է, որ դատախազությունն իմ պաշտոնավարման հանգամանքն օգտագործում է հնարավորություն՝ մարդկանց ճնշելու համար: Բացառվում է, որ կարող եմ անել մի բան, որից կամաչեմ»,- ասաց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
