108 տարի անց հայտնաբերվել է «Տիտանիկ»-ը խորտակած այսբերգի լուսանկարը

«Տիտանիկ»-ի խորտակումից 108 տարի անց գտնվել է հենց այն այսբերգի լուսանկարը, որի պատճառով այն խորտակվել է։
Չնայած «Տիտանիկ»-ի կործանումը երկար ժամանակ պատմության մեջ ամենաքննարկվող և չբացահայտված աղետներից մեկն էր, հայտնի է, որ նավը, նախքան խորտակվելը, բախվել է սառույցի մեծ բեկորի:
121 մետր երկարությամբ և 1,5 մլն տոննա քաշով այս «լուռ մարդասպանը» դարձել է ավելի քան 1500 մարդու մահվան պատճառ, որոնք զոհվել են Ատլանտյան օվկիանոսի սառցե ջրերում:
Պարզվել է, որ կան այս սառցաբեկորի լուսանկարները՝ արված այլ նավերից։ Դրանցից մեկն արվել է «Տիտանիկ»-ի խորտակումից երկու օր առաջ։ Այն նկարված է «Իթոն» ուղևորատար շոգենավից, որը մոտավորապես միևնույն ժամանակ Ատլանտյան օվկիանոսը հատելիս է եղել։
Նախքան Նյու Յորք ժամանելը՝ նավի կապիտանը ձեռագիր գրության հետ միասին պապին է ուղարկել նաև լուսանկարը, որի հակառակ կողմում նշել է այսբերգի կորդինատները։
«Ես Ձեզ եմ ուղարկում իմ կողմից արված այս լուսանկարը։ Սա այսբերգն է, որը խորտակեց «Տիտանիկ»-ը»,- գրել է նա։ «Մենք նրան հանդիպել ենք աղետից 40 ժամ առաջ»։
Գրությունն ու լուսանկարը կվաճառվեն աճուրդում՝ մոտ 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7717:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
9616:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
9115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
11915:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9315:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
8715:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9914:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
9014:42