«Գրավն ի զորու չէ կանխել, չեզոքացնել այն ռիսկերը, որոնք բխում են պարոն Քոչարյանից». Տիգրան Եգորյան
![]() 1105 Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 13:45 Այսօր Վերքաննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության ժամանակ ելույթ ունեցավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա նշեց, որ այդ որոշումը էական թերություն է պարունակում և բարձրաձայնեց պատճառներից մեկը, թե ինչու չպետք է գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Հիմնավորելով խոսքը՝ փաստաբանը նշեց, որ գրավն ի զորու չէ կանխել, չեզոքացնել այն ռիսկերը, որոնք բխում են Ռ․ Քոչարյանից: «Հարցը գրավի էֆեկտիվության հետ է կապված. խոսքը քննությանը խոչընդոտելու մասին է: Շատ կարևոր է այդ խոչընդոտի դրսևորման բացահայտման կապակցությամբ պիտանի և արդյունավետ մեխանիզմի բացակայությունը: Այսինքն՝ անձի նկատմամբ իր համաձայնությամբ կամ ոչ համաձայնությամբ, սահմանել հսկողություն: Այս միջոցառումները միտված են ազատության մեջ գտնվելու ժամանակ վերահսկելու նրա այն գործողությունները, որոնք կարող են կապված լինել քննությունը խոչընդոտելու կամ քննության վրա ազդելու հետ: Ցավոք, էսպիսի ինստիտուտ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում, էսպիսի հնարավորություն չկա և գրավի կիրառման դեպքում որևէ վերահսկողություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հնարավոր չի իրականացնել: Հետևաբար, գրավի կիրառումն այս դեպքում ի զորու չի լինելու հաղթահարել ռիսկը»,- մանրամասնեց Եգորյանը: Հակադարձելով Տ. Եգորյանին՝ Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ հարցի հետ կապված եթե անգամ որևէ ռիսկ կա, ապա դատարանն իրավասու է տեղեկանալ Քոչարյանի յուրաքանչյուր շարժի մասին. «Եթե դատարանն ուզի իմանալ, թե Ռ. Քոչարյանն ում հետ է հանդիպել, դա կարող է անել և պարտավոր է լինել պատասխանատու: Ամբողջ շարժը ցուցակագրվում է: Եթե, օրինակ, հիմնավոր կասկածներ լինեն մեղադրողի կողմից, ո՞վ ասաց, որ դատարանն իրավասու չէ ԱԱԾ-ից այդ շարժի մասին տեղեկանալ, և ո՞վ ասաց, որ ԱԱԾ-ն իրավունք կունենա դատարանին այդ տեղեկությունը չտալ»,- ասաց Ալումյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
