Telegram-ը հեռացվել է App Store-ից և Google Play-ից Հնդկաստանում

Apple-ը և Google-ը հեռացրել են Telegram մեսենջերն իրենց հավելվածների խանութներից Հնդկաստանում: Moneycontrol-ի տվյալներով՝ հավելվածների խանութների մշակողները կատարել են երկրի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հրամանը:
Ազգային թեստավորման գործակալությունը (NTA) հայտնաբերել է խարդախություններ հաղորդագրությունների հավելվածում, որտեղ խարդախները դիմորդներին առաջարկել են NEET-UG ազգային բժշկական քննության համար ենթադրաբար գողացված քննական թղթեր: Telegram-ի մի քանի ալիքներ բժշկական ֆակուլտետի դիմորդներին առաջարկել են քննական թղթեր գնելու հնարավորություն: Իրականում թղթերը կեղծ են եղել, քանի որ փաստաթղթերը հասանելի են եղել միայն թեստավորման ժամանակահատվածում:
NTA-ն ընդգծել է, որ խարդախներն օգտագործել են հաղորդագրությունների խմբագրման գործառույթը՝ արտահոսքի ապացույցներ կեղծելու համար: Նրանք իրական փաստաթղթեր են վերբեռնել քննության ավարտից հետո: Դրա պատճառով Հնդկաստանի իշխանությունները խնդրել են Telegram-ի ղեկավարությանն անջատել հաղորդագրությունների խմբագրման գործառույթը մինչև հունիսի 30-ը: Կեղծ արտահոսքերի տարածումը կանխելու համար օգտատերերի մուտքը հաղորդագրությունների հավելված սահմանափակվել է մինչև հունիսի 22-ը: Քննության վերահանձնումը տեղի կունենա հունիսի 21-ին: Նախորդ քննությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, բայց դրա արդյունքները չեղյալ են հայտարարվել: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը քննադատել է Հնդկաստանի իշխանությունների որոշումը: Նա նշեց, որ սահմանափակումները ազդել են 150 միլիոն սովորական օգտատերերի վրա, այլ ոչ թե միայն քննությունների կեղծման մեջ ներգրավվածների վրա։

«ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների համաձայն՝ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական»․ Օլեգ Դուրգարյան
3203:06
«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան
6002:06
«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
7501:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
9300:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
101Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
106Երեկ, 19:36
«Ով հեռախոսով եսիմ ինչեր ա նկարում՝ պիտի հաղորդավար կամ լրագրող ասե՞ք»․ Նանա Սարգսյան
120Երեկ, 17:06
«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան
112Երեկ, 16:18