«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց»․ երեկ ադրբեջանական մամուլում հայտնվեց այս վերնագրով նյութ։ Նյութից պարզ է դառնում, որ ադրբեջանական պետությունը ֆինանսներ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրեն հայկական դասագրքերը ու այնտեղ ենթադրյալ ատելություն գտնեն։ Իրենք, իհարկե, փաստական որևէ նյութ գտնել չեն կարող, ավելին ասեմ՝ իրական ատելությունն ու զավթողականությունը քարոզվում են հենց ադրբեջանական դասագրքերում։ Բայց այստեղ ուշագրավն այն է, որ պետությունը փող է դրել, առաջադրանք է տվել համապատասխան մարմիններին, դրանից հետո ֆինանսավորել է անգլերենով գրքեր տպել ու փորձել տարածել այդ ակնհայտ կեղծիքը, այսինքն՝ կոնկրետ քարոզչական խնդիրների վրա ռեսուրս է դրել։ Էլ չեմ ասում, որ այդ զեկույցի միջոցառմանը պատգամավորներ են եկել, որ դրա մասին խոսեն և տարածեն։
Ի գիտություն ասեմ, որ ես ինքս, շատ լավ հասկանալով Ադրբեջանից եկող ռիսկերը, իմ անձնական նախաձեռնությամբ, դեռ անցած տարվա մայիսին հատ առ հատ ուսումնասիրել եմ 2020 թվականից հետո Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում պատմության դասագրքերի վերահրատարակված տարբերակները, ամիսներով ուսումնասիրել եմ այդ դասագրքերը, հանել եմ Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվող վտանգավոր զավթողական հայեցակարգը, ցույց եմ տվել, թե ինչպես է դա ներդրվել ադրբեջանական դասագրքերում, պատրաստել եմ նյութի թե՛ հայերեն, թե՛ անգլերեն տարբերակները։
Իսկ ՀՀ ներկայիս ղեկավարությունն այդ ամենը ոչ միայն չի կարողացել նայել, հասկանալ, գնահատել, ներկայացնել միջազգային գործընկերներին, այլև պայքարել է, ռեսուրս է դրել, որպեսզի Ադրբեջանից եկող ռիսկերից խոսողները լինեն թիրախավորված, փող է ծախսել, որպեսզի իրենց հարող «փորձագետները», իրենց պատգամավորները գան ու ասեն, որ նման խնդիր չկա, դա կեղծիք է։
Այս պարզ օրինակի վրա անգամ կարելի է հասկանալ, որ մենք Հայաստանում գործ ունենք Ադրբեջանի կամակատար իշխանության հետ։ Իսկ մեր դեմ բոլոր ճակատներով շարունակվում է տեղեկատվական պատերազմը, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանից, թե՛ ՀՀ ղեկավարության կողմից․․․
Հ․Գ․ Իմ պատրաստած փաստահենք հոդվածը՝ հղումով, անգլերենը՝ այս հղումով. տարածումը ավելի քան խրախուսվում է»։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
723:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
3823:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
5723:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
9922:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
4922:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
4422:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
7422:34
Telegram-ը հեռացվել է App Store-ից և Google Play-ից Հնդկաստանում
9022:32