«Ընդդիմության առաջին դեմքերը կարծես լռության ուխտ են տվել»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գլխավոր ընդդիմադիր ուժերի ճանաչված դեմքերից որևէ մեկը, բացառությամբ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի, դեռևս հանդես չի եկել ԱԺ մանդատներից հրաժարվելու կոչով և համապատասխան փաստարկներով։ Փոխարենը, ընդդիմադիրներից շատերը ամեն օր քարոզում են լայնածավալ ընտրակեղծիքներով ձևավորված խորհրդարան մտնելու և այնտեղ ՔՊ-ի ղեկավարությամբ «արդյունավետ աշխատանք» ծավալելու գաղափարը՝ մեկը մյուսից սնանկ և անհեթեթ հիմնավորումներ ներկայացնելով։ Սա արդեն դարձել է անբուժելի հիվանդություն, որի անունը մանդատացավ է։ Ավելի ճիշտ՝ այդ հիվանդության բուժումը կա, բայց այն պահանջում է քաղաքական դաշտից կեղծ ընդդիմադիրների վտարում՝ գործող իշխանության հետ միասին, մեկ փաթեթով։
Այլապես ի՞նչ է ստացվում։ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն համագործակցում են հայատյաց Թուրքիայի և Ադրբեջանի ֆաշիստական ղեկավարությունների հետ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի, իսկ «աշխատասեր» ընդդիմադիրները համագործակցում են փաշինյանականների հետ՝ փաստացի վերածվելով ոչ պակաս կոլաբորանտների։
Ավելին, մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է՝ սպառնալիքներ տեղալով ՀՀ քաղաքացիների գլխին և շրջանառելով հազար ու մի կեղծ պատմություն ու «բացատրություն», ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել․ օրերով չեն խոսում, չեն երևում։
Ռուսների ասած՝ уже достали»։

«Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, ՀՀ տնտեսությունը Լարսում մեռնում է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
121:30
«Ընդդիմության առաջին դեմքերը կարծես լռության ուխտ են տվել»․ Արմեն Այվազյան
3221:00
«Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը՝ ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի հորդորին»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
3920:36
«Նիկոլի հիստերիան մի պատճառ ունի. Ալիևի պահանջած սահմանադրական մեծամասնությունը չի ստացել»․ Քրիստինե Վարդանյան
4520:18
«Փաշինյանը հեղափոխություն է հրահրում, ինչը պետք է ընդունել խոհեմությամբ»․ Արա Պողոսյան
4920:12
«Ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե նշանակվի վերաքվեարկություն, իսկ լիդերներն ազատության մեջ չլինեն»․ Անի Սամսոնյան
5719:30
«Ու սա գուցե միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնել Նիկոլի ասածի հետ»․ Ռուբեն Մխիթարյան
11619:06
«2026 թվականի Հայաստանի Հանրապետությունը մեր ամենահաջողված պրոյեկտն է՝ իր զոհերով ու զոհողություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5818:48