«Հետաքրքրվե՞լ եք՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում իր ղեկավարած կառույցը». Թեհմինա Վարդանյան
![]() 402 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 04:10 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Երբ տրամաբանությունս այլևս չի ներում... Աջ ու ձախ հրապարակվում է ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց տեղորոշումը: Վարչապետն ասում է՝ ի՞նչն այն չենք անում: Որտե՞ղ ենք թերանում... Պրն վարչապետ, վստահ եմ՝ գիտեք, որ Երևանն ունի վարակվածների ամենաբարձր ցուցանիշը: 2 օր առաջ գոնե մի քանի րոպեով հանդիպել եք Հայկ Մարությանի հետ: Հետաքրքրվե՞լ եք՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում իր ղեկավարած կառույցը, թե՞ Ձեզ բավարարեցին այն մակերեսային տեղեկությունները, որոնք նա ասուլիսի ժամանակ հայտարարեց: Արդյոք հարցրեցիք՝ քանի՞ շենք է ախտահանվել և մասնավորապես այն շենքերը, որտեղ ինքնամեկուսացված են վարակակիր քաղաքացիներ: Գուցե այդ քաղաքացիները, այնուամենայնիվ, դիմակով դուրս են գալիս տանից ու շրջում, որովհետև աչքի առաջ ունեն Ձեր օրինակը և կարող են մտածել, ինչը և բնական է, որ իրենք ևս, լինելով վարակակիր, կարող են դիմակով դուրս գալ: Արդյոք Ձեզ հետաքրքրեց՝ իսկապես հասարակական տրանսպորտն ախտահանվում է, թե՞ ուղղակի ասվում է՝ ասվելու համար: Չեմ խոսում էլ այն լայնամասշտաբ աշխատանքների մասին, որոնք իսպառ չեն իրականացվում: Բնակիչների բողոքներն անթիվ, անհամար են: Սխալներն էլ օր օրի ավելանում են: Այս ամենը, մեկ բառով, կոչվում է անգործություն»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
