«Չի բացառվում, որ արդեն այսօր կվճարվի 2 մլրդ դրամի գրավը». Հովհաննես Խուդոյան
![]() 265 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 13:00 «Մենք վերապահումներ ունենք դատարանի որոշման առումով, որովհետև մեր համոզմամբ որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չի եղել: Դատական ակտն ուժի մեջ է գտնվում և գրավի չափը վճարելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ կհայտնվի, բայց դա չի սահմանափակում հնարավորությունը՝ դատական ակտը բողոքարկելու: Եթե այլ որոշման արդյունքում չափը կփոխվի կամ ընդհանրապես խափանման միջոցը վերանայվի, էդ դեպքում, այդ գումարը կվերադարձվի»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ ասաց Ռ. Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նա նշեց, որ բազմաթիվ անձինք պատրաստակամություն են հայտնել աջակցել գրավի ձեռքբերման հարցում և չի բացառվում՝ արդեն այսօր կվճարվի 2 մլրդ դրամի գրավը: «Կարծում եմ՝ դատախազությունն իր դիրքորոշումը չի փոխելու և մինչև վերջ առաջ է տանելու»,- ասաց Խուդոյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը վստահեցրել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դիմաց Վերաքննիչ դատարանի սահմանած գրավը մուծելու համար պահանջվող 2 միլիոն դրամը չկա ընտանիքի տրամադրության տակ: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
