«Քոչարյանը մեծ կարողություն ունի. նա կխոչընդոտի գործի քննությանը». փաստաբան
![]() 292 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 23:20 Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ թեպետ 2018թ. հեղափոխության արդյունքում ՀՀ-ն կանգնեց ժողովրդավարացման ճանապարհին, և դեմոկրատական կարգը եկավ փոխարինելու տոտալիտար կարգին, սակայն պետության իրավական քաղաքականությունը ձախողվեց ու մինչ օրս այդ կապակցությամբ ճանապարհային քարտեզ չի դրվել սեղանին: «Այսօր, ինչպես Քոչարյանի գործով, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներում, հատկապես դատական իշխանությունում տուրբուլենտությունը պայմանավորված է պետության հստակ իրավական քաղաքականության և դրա անշեղ իրագործման բացակայությամբ: Դատական համակարգը տարիներ շարունակ սովոր է եղել աշխատել հիմնականում հանձնարարություններով… Դատական համակարգը բացասական առումով բավական հետևողական «աշխատանք է» տանում՝ ոչ միայն Ռ. Քոչարյանի կալանքի հետ կապված, այլ նաև շատ այլ զգայուն գործերով»,- ասել է Եգորյանը: Քննարկման մյուս հյուրը՝ փաստաբան Կարապետ Բադալյանը հայտնել է, որ Ռ. Քոչարյանի գործը էտալոնային գործ պետք է լինի. արդարադատության բոլոր պահանջների պահպանությամբ պետք է գործի քննությունը, և արդարության պահանջների պահպանությամբ քննությունը այսուհետ բոլոր դատական պրոցեսների համար պետք է դառնա հիմնական ուղենիշը, օրենքի և իրավունքի պաշտպանությունը: Եգորյանն էլ իր հերթին նշել է, որ Քոչարյանի՝ մյուսների վրա ազդեցությունը և ռիսկերը շատ մեծ են: Ըստ փաստաբանի՝ այդ ռիսկերը հնարավոր է նվազեցնել միայն կալանքը՝ որպես խափանման միջոց օգտագործելով: Եգորյանի դիտարկմամբ՝ Քոչարյանը մեծ կարողություն ունի, մեծ է հավանականությունը, որ կխոչընդոտի Մարտի 1-ի գործի քննությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
