«Մեկ միլիոն դրամն անհեթեթագույն թիվ է. դիմելու եմ դատարան». Նաիրա Զոհրաբյան
![]() 557 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 16:45 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք կոմիքսների հավաքածու եք, տղաներ ու աղջիկներ: Անկեղծ ասած, չեմ սիրում մանր բաներով զբաղվել, բայց որոշել եմ դատի տալ «Տեսարան» ռեստորանի ավագ բարմեն, ոմն Գուրամ Վաշակիձե-Բենկլյանցին։ Ուրեմն, այս տղան ԲՀԿ-ի վրա սկսված քաղաքական արշավի արանքներն է ընկել, բնականաբար, պետական պատվերի շրջանակում և այս պահը խնդրում եմ ուշադիր՝ հայտարարում է, որ ես Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ «Տեսարան» ռեստորանում մեկ միլիոն դրամի հաշիվ եմ փակել և 10-հազարական գումար տվել ինձ հետ շրջող երիտասադների, որ վանկարկեն իմ անունը։ Այո, այո, մեկ միլիոն դրամ՝ լանչի համար։ Հ.Գ. Հա, ասեմ նաև, որ որպես բարի կամքի դրսևորում, սույն ավագ բարմենի համար նվեր եմ պատրաստել՝ հայերենի ուղղագրական բառարան, քանզի վերջինս մեկ նախադասության մեջ արել է մի քանի ուղղագրական և կետադրական սխալ։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ նրան հատուկ հենց նման անգրագետ տեքստ են ուղարկել, որպեսզի ասեն, դե, մենք ի՞նչ կապ ունենք՝ ժողովրդի ձայնն է, իսկ շարքային ժողովուրդը կարող է «ոգևորվածություն» բառը գրել այնպես, ինչպես գրել է մեր բարեկամ ավագ բարմենը՝ «ոգեվորվացություն», բայց, ուղղագրական բառարանն արդեն գնել եմ։ Առողջ եղեք»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
