ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը
![]() 390 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 20:00 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Նախագիծն ընդունվեց 89 կողմ ձայնով։ Արդեն հայտնել էինք, որ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցում նիստին։ Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով չդիմել Սահմանադրական դատարան: Մինչ երկրորդ ընթերցմամբ քննարկումը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նախագիծը փոփոխությունների էր ենթարկվել։ «Առաջին ընթերցումից հետո լրամշակվել է նախագիծը: Ըստ լրամշակման՝ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ նախագահը հրապարակում է այդ փոփոխությունները: Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին՝ ստորագրման, դա հանվում է»,- հանձնաժողովի նիստի ժամանակ ասել էր Վահագն Հովակիմյանը: Հիշեցնենք՝ նախագծով սահմանվում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով և միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծիч ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
