Խախտումներ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում
![]() 268 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 20:30 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի մասնաճյուղերում: Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմանկանում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ: Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում. որոշներում բացակայել է ախտահանման գրանցամատյանը, մի քանիսում բավարար քանակությամբ չեն եղել ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, իսկ մի քանիսում աշխատակիցները եղել են առանց դիմակի: ՍԱՏՄ տեսուչների կողմից խստացված ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում: Խախտումների մասին բոլոր արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Անակնկալ շրջայցերը շարունակվելու են: ![]() |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09

