Գումարվել է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստը՝ հետևյալ հարցերով․
1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2019 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին: 3. Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին: 4. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանման համար վճարների չափը սահմանելու մասին: 5. Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին: 6. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: 7. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: 8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 9. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: 10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 11. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: 12. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: 13. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին: 14. Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին: 15. Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու մասին: 16. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N45-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 17. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 18. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N182-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 19. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 20. 2020 թվականի տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին: 21. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 22. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։