ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար
![]() 199 Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 23:45 Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության նոր փուլով կհատկացվի գրեթե 7,5 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2010թ. օգոստոսի 6-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի 14-րդ փոփոխությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում: 2010-2019թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-13-ը: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո: ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7 մլն 467 հազար դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում (ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար: Նոր միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
