«Պապ, եթե հայ ենք, ինչի են քեզ գրում, որ դու դավաճան ես». Սարգիս Գրիգորյան
![]() 357 Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 00:10 Դերասան Սարգիս Գրիգորյանն ինստագրամի իր էջում գրել է. «Երկար ժամանակ չէի ցանկանում տեղադրել այս գրառումը: Մտածում էի, որ ինչպես ամեն բան, այնպես էլ այս ատելության մղձավանջը մի օր կնահանջի ու գրածս հրապարակելու կարիք չի լինի: Բայց ինչպես տեսնում եմ, սխալվեցի... Այն ինչ կատարվում է սոցցանցերում՝ հատկապես FB-ում, անցնում է բարոյական բոլոր սահմանները: Ուզում եմ պատմել, թե ինչն էր պատճառը, որ ես դուրս եկա FB-ից: Մի օր հեռախոսս մոռացել էի տանն ու երբ աշխատանքից վերադարձա, աղջիկս հարցական նայեց ինձ ու տվեց հարցեր, որնոք հուզեցին մինչև հոգուս խորքը: Հասկացա, որ մտել է իմ էջ ու ենթադրեցի, թե ինչ է սպասվում ինձ... Հավատացեք գրեթե բոլոր հարցերից հետո իմ պատասխանը եղել է ցավալի լռությունը: Ի՞նչ պատասխանես, ո՞նց պատասխանես... Հարցերը բազմաթիվ էին ու շոկային: Պապ մենք հայ չե՞նք... Եթե հայ ենք, ինչի՞ են քեզ գրում, որ դու դավաճան ես... Ղարաբաղցիները հա՞յ չեն... Եթե հայ են, ինչի են ասում քեզ՝ շուն ղարաբաղցի... Մաման փիս խոսքեր չի ասում, ինչի՞ են մեծ տոտաները վատ բառեր գրում քեզ... Դու մամային չես սիրո՞ւմ... Եթե սիրում ես, ինչի՞ են ասում, որ դուք կեղծավորություն եք անում... Դու լիքը զինվոր ընկերներ ունես, իրանք կռվում են թուրքերի դեմ... Քեզ ինչի են թուրք ասում, ուրեմն՝ ընկերներդ քո դեմ են կռվո՞ւմ... Դու ասում ես, որ մի բուռ հայ ենք մնացել ու իրար հետ մի ընտանիքի պես պիտի հաշտ ու համերաշխ ապրենք... Բա ինչի՞ են իրար նեղացնում... Ախր ընտանիքում պիտի բոլորն իրար սիրեն, հարգեն... Այս հերցերից հետո աղջկաս պինդ գրկեցի ու ասացի. «Բալե՛ս, դու զգում ես չէ՞ իմ ջերմությունը, դու գիտես, թե ես քեզ ինչքան եմ սիրում... Նույնն էլ մայր Հայաստանը՝ որպես ծնող իր բոլոր զավակներին սիրում է, ուղղակի պետք ա դուրս գալ FB-ից ու ապրել իրական կյանքով, ոնց որ ես և դու ու այդ ժամանակ համոզված եմ, որ նայելով իրար աչքերի մեջ, մենք կբարիանաք ու կհասկանանք, որ բոլորիս ազգանվան վերջը ՅԱՆ է ու մենք քույր ու եղբայրներ ենք... Հաջողություն FB... Ես սիրում ու գնահատում եմ կյանքը, ոչ թե պատրանքը...»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
