«Ոտնատակ մի՛ ընկեք»․ Գևորգ Գորգիսյան
![]() 394 Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 22:20 ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելիներ՝ նորեր, նոր հներ և հին նորեր, ձեր պայքարում չկա ամենակարևորը. ՀԱՆՈւՆԸ Վերջին օրերին այնպիսի մարդիկ են սկսել խոսել Սահմանադրություն խախտելու մասին, որ սկսում ես կասկածել մարդկային հիշողության ու ամոթի գոյության մասին։ Մարդիկ, որ տարիներ շարունակ քաղաքականության մեջ են եղել՝ ընտրակեղծարարության ու Սահմանադրությունը ոտնահարելու շնորհիվ, այսօր հանկարծ սկսեցին խոսել իրավական պետությունից և Սահմանադրությունից։ Բայց սա դեռ զավեշտի սկիզբն է։ Այս հներին բոլորս լավ գիտենք։ Ավելի վատ վիճակ է ռեբրենդինգ եղած նախկինների մոտ։ Մարդիկ ամենասուր ձևով քննադատում են Նիկոլ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությունն ու մեթոդները, բայց քաղաքականություն են մտնում Փաշինյանի քաղաքական ձեռնարկով։ Ուղղակի հիշենք, որ 2016թ. այս մեթոդով Փաշինյանի թիմը թեթևակի առավելություն ունեցավ միայն անվավեր քվեաթերթիկների նկատմամբ։ Այս «նորերը» կրկնօրինակում են նույնիսկ Փաշինյանի կարգախոսը՝ «կարևորը սրանք գնան, մենք որ գանք, ամեն ինչ լավ կլինի»։ Հայաստանի համար ամենացավալին հենց այս վերջինն է։ Այստեսակ կարգախոսների արդյունքում Հայաստանում չի զարգանում քաղաքական միտքը, չի զարգանում քաղաքական բանավեճը ու չի աճում քաղաքական մշակույթը։ Հույս ունեի՝ հեղափոխությունից հետո կփոխվի քաղաքական դաշտի դիսկուրսը, ու նույնիսկ ռեբրենդինգ եղած հները, կմտնեն քաղաքականություն՝ բազմակարծության, գաղափարական բախումների ու ավելի ուժեղը կառուցելու տեսլականներով։ Բայց ավաղ, նախկինների մենիշխանական ախորժակին հաջորդեց ներկաների ոչ պակաս մենիշխանության քաղցը, իսկ վերակենդանացած հների մոտ մենիշխանության ձգտումը դարձել է գոյության միակ երաշխիքը։ Այս ամենի արդյունքում քաղաքական դաշտում դժվար է լինում իրապես ժողովրդավարական արժեքների դավանող և գաղափարական բանավեճ ակնկալող քաղաքական ուժերի համար, ինչպիսին «Լուսավոր Հայաստանն» է։ Մենք հավատում ենք, որ վերոգրյալ պրոցեսները ժամանակավոր են ու անցողիկ։ Մենք հավատում ենք, որ միայն համախմբելով ու փոխլրացնելով է հնարավոր Հայաստանը տանել թռիչքաձև զարգացման։ Մենք վստահ ենք, որ միայն գաղափարների բախումների արդյունքում կարող են ծնվել լավագույն լուծումները։ Հարգելիներ՝ նորեր, նոր հներ և հին նորեր, ձեր պայքարում չկա ամենակարևորը՝ ՀԱՆՈւՆԸ, այն ՀԱՆՈւՆԸ, որի համար պատրաստ եք զոհել ամեն ինչ։ Ուստի, դուք արդեն պարտվել եք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
