Գագիկ Ծառուկյանի որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, վարակվել է կորոնավիրուսով:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ Նվեր Ծառուկյանին հրավիրել էին հարցաքննության, սակայն նրա փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում էր Ծառուկյանը հրավիրվել հարցաքննության, Եգանյանը պատասխանել է. ««Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում քաղաքացի Նվեր Ծառուկյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ»:
Հիշեցնենք՝ 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 7, մահացել՝ 2 անձ. նրանցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանն էր, մյուսը՝ 21-ամյա Ջիվան Հարությունյան: Հունվար ամսին ՔԿ-ն հայտարարեց, որ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի շարք այլ հանգամանքներով նախաքննությունը շարունակվում է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
10001:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
16700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
106Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
102Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
87Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
89Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
102Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
86Երեկ, 21:48