Ուղիղ միացում Ազգային ժողովից

«Իմ քայլը» ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման հիմք սահմանող նախագիծ է մշակել: Պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախօրեին մանրամասնել էր՝ այս փոփոխություններով լուծվելու է ՍԴ-ում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Կամրագրվեն նաև դատավորների թափուր տեղերը։
«Մյուս խնդիրը լուծվում է Սահմանադրական դատարանի նախագահի թափուր տեղի համալրման հարցը: 213-ի նոր խմբագրությամբ ասում է, որ Սահմանադրական դատարանի նոր նախագահը պետք է ընտրվի թափուր տեղերը համալրելուց հետո, բայց կոնկրետ ժամկետ այս դեպքում Սահմանադրության փոփոխություններում նշված չէ, իսկ արդեն անցումային դրույթներում հստակ ամրագրվում է, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի նոր նախագահ ընտրվի»,- ասել էր Հովակիմյանը:
Սահմանադրական դատարանի նոր թեկնածուներին առաջադրելու են կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։ Նրանց մինչև 2 ամիս ժամկետ է տրված։ Իսկ ինչո՞ւ ավելի վաղ իշխող ուժը չգնաց այս փոփոխություններին, երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը բերվեց խորհրդարան, Հովակիմյանը պարզաբանում է՝ այդ փոփոխություններից հետո էր հնարավոր միայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարել. «Մինչև Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելը նույնիսկ նախագիծ չէր կարող նման ծնվել, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88 հոդվածի անցումային դրույթները, որ կան, դրանք հիմնված են Սահմանադրության 213 հոդվածի հին խմբագրության վրա: Այսինքն՝ քանի այդ խմբագրումը չէր փոխվել, ոչ ոք իրավունք չուներ փոխել նաև ՍԴ մասին օրենքը»:
Արտահերթ նիստի օրակարգն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ։

«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4219:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4518:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
9118:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
6117:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
7917:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6317:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
6216:42