Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025թթ. ծրագիրը

Նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025թթ. ծրագիրը:
Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիներն առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի հիմնական դրույթները և սկզբունքները:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին:
Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025թթ. գործունեության ծրագիրը՝ այստեղ:

Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
106Երեկ, 16:30
«Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել»․ Կիմա Ավդալյան
125Երեկ, 14:12
Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
139Երեկ, 12:36
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
29030.09.2026, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
28330.09.2026, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
28930.09.2026, 11:48
«Մեկնարկում է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը»․ ԿԸՀ
35529.09.2026, 17:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին
59629.09.2026, 15:19