Հայտնաբերվել են կանգնած ուղևորներ փոխադրող տրանսպորտային միջոցներ
![]() 372 Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 17:45 Հուլիսի 3-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական ուժեղացված և լայնածավալ վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կրկին կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։ Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում, ինչպես նախորդ գրեթե բոլոր դեպքերում, հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դիմակի վարորդներ: Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։ Հայտնաբերված թերությունների՝ մասնավորապես ուղևորների և վարորդների կողմից դիմակները ճիշտ չկրելու դեպքերի վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, այլ բնույթի թերությունների և անվտանգության որոշ կանոնների պահմանման վերաբերյալ տեղում իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։ Ընդգծենք, որ ՀՀ պարետի հունիսի 3-ի N110 որոշման համաձայն, ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է իրականացնել վերահսկողական և մշտադիտարկման խիստ աշխատանքներ՝ խոշորացույցի տակ պահելով հանրապետության ամբողջ տարածքում գործող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
