ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին

«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։
ԱԱԾ-ում դատավորին ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։
Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, սակայն վերջինս նշել է, որ կալանքի վերաբերյալ նոր միջնորդության մասին իրեն որևէ բան հայտնի չէ, իսկ ավելի ուշ արդեն չհաջողվեց նորից կապ հաստատել։
Հիշեցնենք՝ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Մ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ինչի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել դատախազության կողմից։

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
10003:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
10002:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
25400:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
93Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
93Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
105Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
92Երեկ, 21:18