ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ « Նյութը՝ «Հետքի» հրապարակման հիմքով․ ձախ նկարում նախկին ԲՀԿ-ական, ներկա՝ Քպ-ական, նախկինում՝ Սյունիքի մարզպետ, ներկայում՝ ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, աջ նկարում՝ նրա եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը:
Վերջինս՝ 2025 թվականին գնել է 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի մեքենա 300,000 դրամով և տվել այն վարձով «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին տարեկան՝ 1,990,000 դրամով:
Մրցույթում, բնական է, մասնակցել է միայն Տիգրանը և հաղթել է, քանի որ պահանջվող մեքենայի տեխնիկական բնութագրում նշված են եղել հենց իր մեքենայի տեխնիկական տվյալները։
Փաստացի, պետությունը վճարում է տարեկան 2մլն դրամ վարձատրություն մի բանի համար, ինչի վաճառքի շուկայական արժեքը 6,6 անգամ ավելի պակաս է:
Եվս մեկ ուշագրավ փաստ
Նույն մեքենան տվյալ ՊՈԱԿը վարձակալել է սկսած 2022 թվականից այլ սեփականատերերից, սկզբից՝ 695,000 դրամով, հետո՝ գնալով ավելի թանկ: Այս պահի դրությամբ 300,000 դրամանոց Օփելի վարձակալությունը պետությանը արժեցել է մոտ 6մլն դրամ: Մոտակա 5 տարում, դրա ծախսը պետության վրա հավանաբար կգերազանցի 15 մլն դրամը:
Նման OPEL, հավանաբար չի եղել մեքենաշինության պատմության մեջ: Իր առաքելությունը ավարտելուն պես այն կարելի է ուղարկել Գերմանիա՝ որպես թանգարանային նմուշ, կամ կանգնեցնել Հաղթանակի զբոսայգում՝ իբրև կոռուպցիայի հանդեպ տարած հաղթանակի սիմվոլ»:

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան
4721:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
5621:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
5920:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
8319:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
7019:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
6719:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
17018:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
16017:43