ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով այս տարի ԵՄ-ն 100 միլիարդ եվրո ավելի է վճարել նույն ծավալի գազի համար

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից ի վեր, Եվրոմիությունը հանածո վառելիքի վրա ծախսել է 100 միլիարդ եվրո ավելի, քան նախկինում, միևնույն ծավալի ներկրման պարագայում։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դեն Յորգենսենը:
ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե ինչպես պատրաստվել ձմռանը՝ էներգիայի բարձր գների պայմաններում։ Յորգենսենը կոչ է արել անդամ պետություններին առաջարկել պահանջարկը նվազեցնելու միջոցներ, շարունակել գազի պահեստարանների լիցքավորումը մինչև առնվազն 80 տոկոս և իրականացնել «նպատակային և ժամանակավոր» միջոցառումներ՝ բարձր գների դեմ պայքարելու համար։
«Այս տարի մենք գերավճարեցինք 100 միլիարդ եվրո էներգիայի համար՝ առանց էներգիայի մեկ լրացուցիչ միավոր ստանալու»,- ասել է ԵՄ հանձնակատարը։
Յորգենսենը վերահաստատել է Եվրոպայում էլեկտրաֆիկացման տեմպը արագացնելու անհրաժեշտությունը. «Մենք պետք է կոտրենք այս կախվածությունը, մենք պետք է փոխարինենք հանածո վառելիքը՝ ներմուծված, շրջակա միջավայրի համար վնասակար և թանկարժեք մոլեկուլները՝ տեղական արտադրության էներգիայով»։
«Ձմռանը պատրաստվածության առումով մենք չենք տեսնում Եվրոպայի էներգամատակարարման համար անմիջական ռիսկեր»,- ասել է Յորգենսենը։
«Այնուամենայնիվ, երբ շատ եվրոպացի քաղաքացիներ դժվարանում են վճարել իրենց հաշիվները, իսկ աշխատանքի գնացող մարդիկ ստիպված են այդքան բարձր գներ վճարել բենզալցակայանում, ակնհայտ է դառնում, որ իրավիճակը հեռու է իդեալական լինելուց», - հավելեց եվրահանձնակատարը։

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
306Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
54009.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
28109.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
31409.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
28309.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
51406.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
54106.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
53306.11.2026, 13:18