«Վարակվածության թվերը մնում են բացարձակ առումով մեծ». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ օրական արված թեստերի մոտ 30 տոկոսն է դրական լինում:
«Սա լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է այն իմաստով, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Մեր խնդիրը մնում է նույնը՝ շարունակել իրականացնել նույն գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ մահճակալային ֆոնդը հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են՝ մեծ մասը հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարումով կամ թթվածնային կոնցենտրատորներով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման բաժանմունքի համար նախատեսված մահճակալներն են:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ այժմ 650 ծանր և ծայրահեղ ծանր բուժառու (պացիենտ) կա, որոնցից 47-ը միացված են թոքերի արհեսատական շնչառության սարքերին:
Ինչ վերաբերում է տան պայմաններում բուժվողներին, Թորոսյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ չկան բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն:
Նախարարը հայտնեց, որ պարետի կողմից սահմանված կանոնները նպաստել են, որ վարակը շատ չտարածվի. «Դիմակների՝ մեր կողմից հարաբերականորեն պատշաճ կրումը, մեզ մոտ էլ է ապացուցվել, որ էֆեկտիվ են: Եթե այդպես չլիներ, ապա մենք ունենալու էինք ոչ թե 500, 600 դեպք, այլ շատ ավելի շատ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
136Երեկ, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
25102.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
57628.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
58128.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
132826.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
68126.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
70224.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
113617.09.2026, 18:30