«Ինչո՞ւ է Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում ծննդավայրը նշվում «Ադրբեջան»»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

«Ինչո՞ւ է Արցախից բռնի տեղահանվածների կենսաչափական նոր անձնագրում ծննդավայրը նշվում «Ադրբեջան»»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
«Մենք խոսում են անձնագրի մասին, որը սահմանազատումների ժամանակ օգտագործվող փաստաթուղթ է։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ԻԿԱՕ-ն ունի ստանդարտ, որով նախատեսվում է անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգը, և «ծննդյան վայրը» դաշտն ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր՝ կարող ես պետություն նշել, քաղաք կամ բնակավայր։ Սրա կողքին մենք ունենք ԻՍՕ ստանդարտ, որում միջազգայնորեն ճանաչված տեղանունների բավական մեծ լիստ է հաստատված»,- ասել է նախարարը։ «Ինչ վերաբերում է՝ նշել պետությունը, թե բնակավայրը, մենք գնացել ենք երկիրը նշելու ճանապարհով, հաշվի առնելով թե ԻԿԱՕ, թե ԻՍՕ ստանդարտը։ Մենք ընտրել ենք այդ տարբերակը, որովհետև քաղաքների կրկնությունների կամ քաղաքների միջազգային ստանդարտներով նշված չլինելու տեսանկյունից կարող են սահմանին խնդիրներ առաջանալ։ Եթե մենք նույնիսկ որոշեինք, որ գնալու ենք բնակավայրը նշելու ճանապարհով, պիտի առաջնորդվեինք ԻՍՕ ստանդարտով, որտեղ Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք իրենք ցանկություն ունեն տեսնել իրենց անձնագրերում»,- շարունակել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան
713:42
«Ինչո՞ւ է Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում ծննդավայրը նշվում «Ադրբեջան»»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
1713:36
««Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար»․ Էրդողան
2913:24
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի հետ (տեսանյութ)
3513:12
«Հայ զինվորի մահը ցանկացող երևույթներին կոչ եմ անում մնալ կոռեկտության մեջ»․ Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)
4113:06
«Խնդրել էի պարզել, թե ոստիկանությունն այս դեպքով ի՞նչ քայլեր է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
4912:48
«3 հարց՝ ընդդիմությանը». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6112:36
«Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
6112:18