«Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ». Թեհմինա Վարդանյան
![]() 301 Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 15:30 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ չէ»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ոչ վաղ անցյալում: Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ: Ինչքա՜ն բան է փոխվել Ձեր կյանքում և, որ ամենակարևորն է, Ձեր տեսակետներում, որի համար ցավում եմ, զուտ ցավում: Մեջս փշրվում է երբեմնի հավատն ու պաթոսը: Այո՛, քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, անկախ նրանից՝ ով է իշխանության գլուխ: Կներեք, բայց ի տարբերություն, ինձ մոտ տեսակետներ չեն փոխվել: ԱԺ նախագիծ է ներկայացվել՝ բարձրացնել տուգանքները 10.000 դրամի փոխարեն 20.000-50.000 դրամ: Ամեն օր ուզում եմ տրամաբանել՝ էլ ի՞նչ կարող են անել իշխանությունները, որ ժամ առ ժամ վանեն ժողովրդին ու սեղմեն այն օղակը, որն արդեն իսկ անհնար է դառնում սեղմել: Լավ, գոնե հասկանո՞ւմ եք, որ մարդիկ հացի գումար նույնիսկ չունեն, թե՞ արդեն իրողություններից իսկապես կտրվել եք ու, ինչպես բոլորս էինք ասում նախկին իշխանությունների գործունեության հետ կապված, չեք տիրապետում իրավիճակին: Եթե նույնիսկ սխալվում եմ և տիրապետում եք, դա շատ ավելի վատ է: Ի դեպ՝ ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»՝ օրական տուգանել 20 քաղաքացի, որովհետև տրվում է թվով հենց 20 թերթիկ: Հ.Գ. Խնդրում եմ ԱԺ պատգամավոր ընկերներիս, և ոչ միայն, դեմ քվեարկել այս պատուհաս նախագծին: Մի՛ վարվեք քաղաքացու հետ նման կերպ: Ուղղակի մի՛ վարվեք: Հուսով եմ՝ հաջորդ տուգանքը դիմակի, օրինակ, գույնի համար չի լինի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
