ՀՀԿ երիտասարդական կազմակերպության բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
![]() 373 Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 13:05 ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը «Վորոնեժ–Կրասնոդար․․․ Չե՛ք կարողանալու կոծկել» թեմայով ֆլեշմոբ է անցկացնում Կառավարության շենքի մոտ: «Մեր կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները, ապօրինությունները: Մենք այս ակցիայով հիշեցնում ենք, որ չի հաջողվելու մոռացության մատնել: Մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք ֆլեշմոբը շարունակական կլինի՞ և կանդրադառնա՞ն այլ խնդիրների, Հայկ Մամիջանյանը պատասխասնեց. «Այս պահին մեր իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրությունը, որ ակցիաներ, հասարակական ընդվզումներ չլինեն: Ինչքան ուզում է՝ թող պահի պարոն Փաշինյանը և իր մսուր-մանկապարտեզ դարձած Ազգային ժողովն արտակարգ դրությունը, մենք նման ակցիաներով միշտ հիշեցնելու ենք իշխանություններին իրենց իրական դեմքը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
