«Հանրության ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա». Մարիա Կարապետյան
![]() 252 Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 17:30 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուզեի հանրության ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա։ Երբ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի հունիսի 19-ի կարծիքը Հայաստանում Սահմանադրական դատարանի 2015 թվականի մոդելի իրագործման վերաբերյալ, բոլորիս ուշադրությունն, իհարկե, գրավել էր Կառավարության տված երեք հարցերի պատասխանները։ Սակայն կարծիքի 35-րդ հոդվածում մի շատ հետաքրքիր միտք կա, որին քիչ ուշադրություն ենք դարձրել։ Հիմնավորելու համար, թե ինչու Սահմանադրական դատարանի դատավորները ոչ թե պետք է մինչև թոշակի տարիքը պաշտոնավարեն, այլ որոշակի ժամկետով, հանձնաժողովն ասում է․ «Տասներկու տարի ժամկետը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Անժխտելի է, որ նման սահմանափակ ժամկետը թույլ է տալիս Դատարանի կազմի կանոնավոր և մասնակի թարմացում՝ ապահովելով բազմազանության և բազմակարծության որոշակի աստիճան և ներկայացուցչության ավելի մեծ հավասարակշռության: Այն թույլ է տալիս փոփոխվող խորհրդարանական մեծամասնությանը ընտրել այս կամ այն տենդենցի դատավորների և ավելի լավ արտացոլել հասարակության փոփոխվող քաղաքական և հասարակական հայացքները»: Սա շատ կարևոր է ֆիքսելու համար, որ որքան էլ Սահմանադրական դատարանը հանրային իշխանության մի մարմին է, որը ոչ միայն կուսակցական այլ նաև քաղաքական չեզոքություն պետք է պահապանի կոնկրետ քաղաքական գործընթացների նկատմամբ, այս մարմինը այնուամենայնիվ լայն իմաստով հանրության քաղաքական կյանքի մասն է, և դրա ներսում նույնպես պետք է լինի բազմազանություն, բազմակարծություն, ներկայացուցչականություն և արտացոլվեն հանրության արժեքները»: |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
