ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է․ «Հրապարակ»
![]() 341 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 09:05 «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քվորում չունեցող ՍԴ նիստերին մասնակցել է 4 դատավոր, Քոչարյանին վերաբերող նիստին՝ 3․ Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, Արայիկ Թունյանը։ Իսկ Վահե Գրիգորյանն իրավունք չուներ մասնակցելու, որովհետև մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել։ Մյուս նիստերին չորսն էլ մասնակցել են, հրավիրվել է նիստի քարտուղարը, արձանագրել, որ քվորում չկա։ «ՍԴ պատմության մեջ առաջին անգամ նիստը չի կայացել՝ քվորումի պատճառով, հաջորդ նիստը հուլիսի 14-ին է, մյուսը՝ օգոստոսի 25-ին»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Կկայանա՞ն։ «Դժվար է ասել․ ելնելով այս իշխանությունների արագության բարոմետրից՝ չի բացառվում։ Այնուհանդերձ, 21 օր պետք է սպասեն։ Եթե սպասեն»: Քոչարյանին վերաբերող հարցն ի՞նչ է լինելու՝ հարցը մնո՞ւմ է օրակարգում: «Խնդիրը պետք է քննարկվի աշխատակարգային նիստի ընթացքում, այդ նիստն անցկացնելու համար ևս քվորում չկա։ Ի դեպ, օրենսդրական հստակ կարգավորումներ չկան նման դեպքերի համար»: Մի խոսքով՝ փակվեց հարցը։ «Ոչ, հետագայում հնարավոր է չկայացած նիստերի հարցերը վերցվեն քննության»: Ա՞յլ կազմով՝ իշխանության սրտի դատավորների՞, որոնք կընդունեն ցանկալի որոշումը և մեկընդմիշտ կփակեն հարցը։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի։ Մի մոռացեք, որ ՍԴ պաշտոնանկ արված 4 դատավորներն արդեն դիմել են ՄԻԵԴ, որն արտակարգ ռեժիմով արձագանքել է նրանց դիմումներին, հարցեր ուղղել կառավարությանը։ Եթե նույն արագությամբ գործընթացը շարունակվի, ապա դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված հները»»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
