«Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտը». Կարեն Հովհաննիսյան
![]() 616 Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 01:10 Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Զաքիր Հասանովը և շտաբի պետը եղել են առաջնագծում, հանդիպել զինվորների հետ և տվել ցուցումներ՝ միշտ պատրաստ լինել մարտի։ Առաջին երեք նկարները վերցված են այսօր՝ 08․06․2020թ․ հրապարակված հաղորդագրությանը կից տեսանյութից։ Առաջին նկարում Զաքիրը կրում է կամուֆլյաժով դիմակ, երկրորդ նկարում՝ սև դիմակ, իսկ երրորդում արդեն դիմակ չի կրում ինչպես ինքը, այնպես էլ ԳՇ պետը։ Իսկ չորրորդ նկարը վերցրել եմ իսկապես դիրքեր այցելությունից (05.05.2020թ․), որտեղ կրում է սաղավարտ և զրահաբաճկոն։ Այստեղ նա իրականացնում է առավել անվտանգ հայելային դիտարկում, որի ժամանակ անգամ, եթե չկրի սաղավարտ և զրահաբաճկոն, կյանքին վտանգ չի կարող սպառնալ, քանի որ դիտարկումն իրականացվում է անվտանգ վայրից։ Իսկ եթե նայենք առաջին նկարին, որտեղ իրականացնում է սովորական դիտարկում առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, ապա վստահորեն կարող ենք ասել, որ Զաքիրն առնվազն չի եղել առաջնագծում։ Իսկ եթե ավելի հեռու գնանք, ապա կարող եմ ասել, որ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտ հաղորդագրությունը՝ ներկայացնելով տարբեր ժամանակների կադրեր»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
