«Լրատվամիջոցներից տվյալներ ուզելու նպատակը ո՞րն է»․ Անի Սամսոնյանը՝ Կարեն Սեդրակյանին
![]() 189 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 13:35 «Վերջերս ՏՄՊՊՀ-ն հարցաշար էր ուղարկել լրատվամիջոցներին, որպեսզի տեղեկություններ ստանար գովազդային որոշ ծառայությունների և Google Analytics-ի տվյալների վերաբերյալ։ Նպատակը ո՞րն է»,- դիմելով ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանին՝ հարց հնչեցրեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը։ «2019-ին տարբեր բողոքներ ենք ունեցել գովազդային շուկայի հետ կապված, բայց ամբողջական ուսումնասիրություն չենք կարողացել անել։ Հանձնաժողովը որոշեց, որ 2020-ին ամբողջությամբ ուսումնասիրվի գովազդի շուկան։ Հարցաշարեր են կազմվել և ուղարկվել ԶԼՄ-ներին, երբ ուսումնասիրությունն ավարտենք, կներկայացնենք հանրությանը։ Այլ երևույթ չկա՝ բացի գովազդի շուկան ուսումնասիրելը»,- ասաց Սեդրակյանը։ Պատգամավորի հարցին՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվել լրատվամիջոցները և ինչո՞ւ է դա կատարվել ընտրողաբար, հանձնաժողովի անդամի թեկնածուն պատասխանեց։ «Քանի որ աշխատակազմն է այդ հարցերով զբաղվել, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»։ Հավելենք, որ 80 կողմ և 6 դեմ ձայներով ԱԺ-ն Կարեն Սեդրակյանին ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
