«Ես մի երեխա ունեմ, երկրորդն էլ շուտով կծնվի, չգիտեմ՝ ինչ անեմ». ցուցարար
![]() 476 Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 14:25 Այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ամբողջովին վերաբացվեն ռեստորանային համալիրները և հանդիսությունների սրահները, որտեղ արտակարգ դրության պատճառով արգելված են մարդաշատ միջոցառումները: «Ժողովուրդը հինգ ամիս է՝ սոված է, ու ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ են անում, ոնց են անում: Թող կոնկրետ բան ասի, մենք էլ հասկանանք՝ ինչ ենք անում: Մեկը կգնա բանվորություն կանի, մի բան կանի: Մոլերը սաղ բաց են, ջերմաչափում են, թողնում են՝ մտնեն: Թող ռեստորաններն էլ ջերմաչափեն, հյուրերին թողնեն՝ մտնեն, էս մարդիկ աշխատեն: Ես մի երեխա ունեմ, երկրորդն էլ շուտով կծնվի, չգիտեմ՝ ինչ անեմ»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Հարցին, թե աջակցություն ստացե՞լ են, ցուցարարը պատասխանեց, որ 68 հազար դրամ է ստացել ընտանիքը: «Լույսի փող, գազի փող, տան վարձ, բանկերի փող ա, սաղ օրը sms-ա գալիս, ո՞նց մուծենք»,- նկատեց նա: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
