Հատնի է Դյատլովի արշավախմբի մահվան պատճառը

1959թ․ Հյուսիսային Ուրալում գտնվող Դյատլովի լեռնանցքում զբոսաշրջիկների մահվան պատճառ է դարձել ձնահոսքը և այն հանգամանքը, որ նրանք չեն կարողացել գտնել իրենց վրանը, հայտարարել է Ուրալի դաշնային շրջանի գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ Անդրեյ Կուրյակովը:
Նա պարզաբանել է, որ ձնահյուսի ժամանկ զբոսաշրջիկները, վրանից դուրս գալով, շարժվել են դեպի քարակույտեր, որոնք պետք է պաշտպանիչ դեր կատարեին։
«Նրանք ամեն ինչ ճիշտ են արել։ Սակայն այստեղ կա երկրորդ պատճառը, որի արդյունքում խումբը դատապարտված էր մահվան․ երբ նրանք հետ են վերադարձել, վրանը չեն գտել՝ տեսանելիությունը եղել է 16մ, իսկ նրանք եղել են 50մ հեռավորության վրա,- հավելել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը։
Խմբի անդամները շարունակել են իջնել, կրակ են վառել, հետո փորձել ետ վերադառնալ, բայց սառել են՝ 40-45 աստիճան ցրտի պատճառով։
«Մենք կիրառել ենք գիտական, իրավաբանական, տեխնիկական, տեխնոլոգիական մեթոդներ։ 1959-ում նման հնարավորություններ չեն եղել: Սակայն այն տվյալները, որոնք հավաքվել են 1959թ-ին, բավական է, որպեսզի 60 տարի անց, օգտագործելով արդեն նոր տեխնոլոգիաները, հստակ պատասխանենք այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել Իգոր Դյատլովի արշավախմբի հետ»,- պարզաբանել է Կուրյակովը։
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նաև նշել է, որ 60-ամյա վաղեմության քրեական գործում խախտումներ են հայտնաբերվել, սակայն դրանք չեն ազդել ամփոփիչ եզրակացությունների վրա։
«Ստուգումներն ավարտված են, պաշտոնապես գործը փակված է։ Դա հերոսական պայքար է եղել: Սակայն, այդ պայմաններում փրկվելու հնարավորություն նրանք չեն ունեցել»,- եզրափակել է Կուրյակովը:
Հավելենք, որ 1959-ին Իգոր Դյատլովի դահուկային արշավախումբը՝ բաղկացած 9 մարդուց, մահացել էր սառնամանիքային պայմաններում:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
3602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
4400:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
113Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
82Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
58Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
94Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
143Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
66Երեկ, 22:54