«Բորշչն Ուկրաինայի ներկայացչության շեմին լցնելը հեշտ է, անվտանգ է, ռսահաճո է». Տիգրան Խզմալյան
![]() 485 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 00:40 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արյան ծովից մինչև բորշչի աման Ասում են՝ ողբերգությունը կրկնվում է ֆարսի տեսքով։ Ուկրաինայի ներկայացուցչության դիմաց բորշչ թափող ՀՅԴ անդամները կրկին ապացուցեցին այս հին ճշմարտությունը։ Եթե թրքական դրոշ վառելուց և ուկրաինական բորշչ թափելուց բացի այս երբեմնի հզոր կառույցը չունի այլ քաղաքական փաստարկ, սա շատ տխուր բան է արձանագրում հայոց կուսակցական դաշտի մասին։ Հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ հակավրացական և հակաուկրաինական քվեարկությունների ժամանակ ՄԱԿ-ում ոչ մի քաղաքական հայտարարություն կամ հոդաբաշխ քաղաքագիտական գնահատական մենք ՀՅԴ-ից չենք լսում։ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի կողմից ընդունված երկու հակաթրքական ու հայանպաստ օրինագծերի կապակցությամբ ՀԵՎԿ-ի շնորհակալական երթերի ու մոմավառության օրերին ոչ մի ՀՅԴ անդամ այդ կողմերում չի երևում։ ՌԴ դեսպանատան դիմաց մարտի 16-ին՝ ռուս-թրքական հանցավոր պայմանագրի դեմ մեր բողոքի ցույցերին կամ Գյումրիի 102-րդ բազայի մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու մեր պահանջների օրերին ոչ մի ստվեր ու շշուկ ՀՅԴ-ից չի երևում ու չի լսվում։ Իսկ այ բորշչ Ուկրաինայի ներկայացչության շեմին լցնել հեշտ է, անվտանգ և, ամենակարևորը՝ ռսահաճո է։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը չի ողջունում Ուկրաինայի և Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը հայ-ազրբայջանական վերջին ընդարման կապակցությամբ։ Սակայն մենք գիտակցում ենք, որ դա ՀՀ ԱԳՆ և կառավարության երկարամյա ստրկամիտ ու վախվորած քաղաքականության բնական արդյունքն է, քանի որ ՄԱԿ-ում մշտապես դեմ քվեարկելով մեր հարևան և իրական ռազմավարական դաշնակիցների դեմ՝ Աբխազիայի, Օսեթիայի, Ղրիմի և Դոնբասի հարցերով, Հայաստանը անխուսափելիորեն առերեսվելու է համապատասխան վերաբերմունքի Կիևի և Թբիլիսիի կողմից։ Եվ այստեղ ոչ թե սացիվի ու բորշչ պետք է թափել, այլ աշխատել հասարակական, դիվանագիտական, քաղաքական մակարդակներով՝ ձգտելով շտկել ՀՀ ԱԳՆ գաղութային ժառանգությունը և բարեկամական հարաբերություններ հաստատելով մեր վաղվա ռազմավարական դաշնակիցների՝ ՈՒկրաինայի և Վրաստանի հետ։ Նրանց հետ միասին նրանց օգնությամբ է Հայաստանը անդամակցելու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Իսկ «արյան ծովը» բորշչի ամանով փոխարինած և այդ ամանում փոթորիկ բարձրացնող կառույցները իրենց լուսանցքի մեջ են դնում նման ամոթալի, տհաս ու ծիծաղելի արարքներով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
