Ձեռնարկվում են միջոցներ՝ Նարեկ Սարդարյանին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ԱԱԾ

2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն. Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
Ն. Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն. Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:
Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունը
98Երեկ, 14:54
Խախտումներ են հայտնաբերվել շուրջ 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում
81Երեկ, 13:06
Փամբակ գետում հայտնաբերվել է 7 տարեկան աղջկա մարմինը (տեսանյութ)
98Երեկ, 10:20
Ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ
12316.06.2026, 16:18
«Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ
13016.06.2026, 13:00
Փամբակ գետում որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ԱԹՍ-ներ, տեխնիկական այլ միջոցներ
12416.06.2026, 11:30
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
16215.06.2026, 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
14415.06.2026, 16:06