«Ադրբեջանական կողմի ուղիղ նշանակության տակից դուրս են եկել մի քանի հայկական բնակավայրեր». Ժիրայր Սեֆիլյան
![]() 305 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 18:30 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական բանակը, ի պատասխան հակառակորդի սադրանքի, Տավուշի սահմանային հատվածում ազատագրել է ռազմավարական բարձունքներ, ինչի շնորհիվ Ադրբեջանական կողմի ուղիղ նշանակության տակից դուրս են եկել մի քանի հայկական բնակավայրեր, ինչպես նաև Հայկական կողմի ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ադրբեջանի տարածքով անցնող մայրցամաքային նշանակության ենթակառուցվածքներ։ Այս հաջողությունը ձեռք է բերվել շատ թանկ գնով. չորս զինծառայող հերոսաբար զոհվել է, մեկը ծանր վիրավոր է և պայքարում է մահվան դեմ, մյուսները միջին և թեթև վնասվածքներ ունեն։ Հպարտանում ենք Հայկական բանակի սպաների և զինվորների արիությամբ ու հմտությամբ, սգում ենք զոհերի համար և ցավակցում ենք նրանց ընտանիքներին, ծառայակիցներին, հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
