«Այս պահանջը չներկայացնելը կփաստի, որ պաշտոնական Երևանը խամաճիկ է». Ժիրայր Սեֆիլյան
![]() 366 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 03:10 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հյուսիսարևելյան սահմանում հայ-ադրբեջանական հակամարտության սրացման հետ կապված անցուդարձը հուշում է, որ հերթական անգամ պարտված և մեր հակահարձակմանը դիմակայելու հնարավորություն չունեցող թշնամին hայկական կողմից Կրեմլի միջնորդությամբ հերթական անգամ հրադադար է խնդրում: Միևնույն ժամանակ տեսնելով Հայկական կողմի պասիվ վարքագիծը, մասնավորապես՝ մեր ապիկար դիվանագիտությունը, ստիպված ենք փաստել, որ պաշտոնական Երևանը հակված է առանց նախապայմանների համաձայնելու հրադադարին: Այս մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ հակառակորդին առանց նախապայմանի հնարավորություն տրվեց միջդիրքային տարածքից հանելու իր զինծառայողների դիակները: Մինչդեռ Ադրբեջանում չորս հայ գերի կա, անհրաժեշտ էր փոխարենը գոնե պահանջել նրանց վերադարձնել Հայաստանին: Բոլոր դեպքերում, որքան էլ գործող քաղաքական ղեկավարությունը սահմանափակ և հաշտվողական մոտեցումներ ունի, առնվազն պարտավոր է նախապայման դարձնել Ապրիլյան պայմանավորված պատերազմի ժամանակ մեզնից խլված 18 դիրքերի վերադարձը և 1994թ. հաստատված հրադադարի գծի վերականգնումը: Այս նվազագույն պահանջը չներկայացնելը կփաստի, որ պաշտոնական Երևանը խամաճիկ է»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
